Ի՞նչ կլինի «Վագների» հետ, եթե իրոք Պրիգոժինը զոհվել է

Անկասկած, Եվգենի Պրիգոժինը ցանկալի թիրախ էր աշխարհի բոլոր հետախուզական գործակալությունների, ինչպես նաև բազմաթիվ անձնական թշնամիների համար։ Բնական է, որ նրա մահվանից անմիջապես հետո առաջ եկան շատ կոնկրետ հարցեր։ Նախ, մահացու հարվածը Պրիգոժինի մահը ցանկացողներից ո՞ր մեկը հասցրեց։ Ու, թերեւս, որ գործնական առումով ավելի կարեւոր է՝ այս իրավիճակում ի՞նչ ճակատագիր է սպասում «Վագներին», որն ունի աշխարհում ամենազորեղ մասնավոր ռազմական կառույցի համարում: Զորեղ այնքան, որից բարեհաճում էր անգամ ՆԱՏՕ-ն վախենալ:

Առաջին հարցի մասին դեռ վերջնական բան դժվար է ասել: Այս դեպքում անգամ չի օգնում ստանդարտ հարցադրումը` ո՞ւմ էր ձեռնտու: Կրկնենք, շատերին:

Սակայն որոշ հետաքրքիր նյուանսներ կան: Այսպես, դեռ հազիվ ինքնաթիռի կործանման լուրը տարածված, արեւմտյան առաջատար լրատվամիջոցները, դրանց հետ միասին` ուկրաինականները եւ անգամ ՌԴ-ի արեւմտամետ հակումներով աղբյուրներն իրոր հերթ չտակով սկսեցին մեղադրել Պուտինին: Թե նա սպառնաց եւ հիմա սպառնալիքը կյանքի կոչեց: Բայց այստեղ կա մեկ էական հարց. իսկ իրակա՞ն էր Պուտինի սպառնալիքը, որը հնչեց հայտնի «ապստամբության» ֆոնին: Նաեւ` իսկ իրակա՞ն էր այդ «ապստամբությունը», թե՞ որոշակի նպատակներ հետապնդող նուրբ սցենար: Այս հարցերի պատասխանները մինչ օրս էլ չկան, եւ դա առնվազն տարակուսելի է դարձնում, որ Պուտինը կարող էր երկու ամիս սպասել, որ Պրիգոժինին ոչնչացնելու հրաման տար: Քաջ գիտակցելով, որ արեւմտյան աղբյուրները չեն հապաղի դա խաղարկել` ներռուսական պատրիոտիկ ուժերին իր դեմ հանելու համար: Դա ռիսկային քայլ կլիներ, եւ հազիվ թե Պուտինը երկու ամիս սպասեր, այդ ընթացքում «Վագների» հետագա գործունեության հարցերը կարգավորեր, գործուղեր Աֆրիկա, որ հիմա Պրիգոժինին սպանելու հրաման տար:

Իսկ Կիեւին ու Արեւմուտքին միանշանակ ձեռնտու էր Պրիգոժինին «մեջտեղից հանելը», որով նրանք լուծում են միանգամից մի քանի հարց: Նախ, Պուտինին մեղադրելու առիթ են ստանում, երկրորդը, կարող են խառնել Պրիգոժինի հետ կապված Կրեմլի պլաններ, որոնք ակնհայտորեն կան: Նաեւ, դա իրենց համար այդքան վտանգավոր (ոչ միայն Ուկրաինայում, այլ նաեւ Աֆրիկայում) «Վագներին» թուլացնելու միջոց է, եւ այլն:

Բայց թե կոնկրետ ո՞վ է տվել հրամանը, դեռ համոզիչ եզրակացություն կատարելու համար տվյալները քիչ են:

Երկրորդ հարցը` ի՞նչ կլինի «Վագների» հետ: Պրիգոժինի եւ Ուտկինի հետ, թե առանց նրանց, «Վագները» դեռ մնում է լուրջ մարտական միավոր, եթե միայն այն կազմալուծման չգնա:

Քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ Պրիգոժինի, անգամ` «Վագների» հրամանատար Ուտկինի մահնավ դեպքում կառույցի հետագա գործունեության սխեմաներ կանխավ մշակված էին: Եվ դա տրամաբանական է, քանի որ Պրիգոժինը չափից դուրս հաճախ էր ռիսկային քայլերի գնում: Ըստ այդմ, «Վագների» ղեկավարումը պետք է անցներ Դմիտրի Ուտկինին։ Բայց նա էլ է զոհվել, ու դրա համար կար նաև «պլան Գ». ըստ արժանահավատ աղբյուրների, այս դեպքում իշխանությունը պետք է անցնի «Վագների» հրամանատարների խորհրդին՝ «Լոտոս» ազդականչով Անտոն Էլիզարովի գլխավորությամբ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա այժմ գտնվում է Աֆրիկայում։ Թերեւս դրանով է պայմանավորված հրամանատարների խորհրդի երկարատև լռությունը, որը պետք է հայտարարությամբ հանդես գար, սակայն մինչ այժմ մարտիկների կողմից մեկնաբանություններ չեն արվել։

Ընկերության աղբյուրների փոխանցմամբ՝ դեռ որոշումներ չեն կայացվել, և բոլոր ոլորտները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով։ Լավ կառուցված համակարգը սպասում է իր նոր ղեկավարին կամ լուծարման հայտարարությանը: Բայց ասել, թե Մոսկվան թույլ կտա, որ նման լրջագույն ռազմական կառույցը հենց այնպես լուծարվի, միամտություն կլիներ:

Այս ֆոնին, սակայն, այլ լուրեր էլ են շրջանառվում: Չնայած պաշտոնական հաստատմանը, սակայն որոշ աղբյուրներ շարունակում են պնդել, որ Պրիգոժինը եւ Ուտկինը ողջ են, եւ այս ավիավթարն ընդամենը մի մեծ խաղի դրվագ է: Իհարկե, հավանականությունը շատ մեծ չէ, բայց ապրում ենք այնպիսի անկանխատեսելի ժամանակներում, որ ամեն մի սցենար էլ հնարավոր է, առավել եւս, երբ խոսքը «Վագների» կարգի կառույցի մասին է:

Ուստիեւ հետաքրքիր է նաեւ քիչ առաջ տարածված լուրը, որ Պրիգոժինի երկրորդ ինքնաթիռը, որը երեկ վայրէջք էր կատարել Մոսկվայում, նորից օդ է բարձրացել` թռչելով Բաքու։ Ինչո՞ւ, անհասկանալի է, ո՞ւմ հրամանով, նույնպես:

Ու պատահական չեն թվում արժանահավատ աղբյուրների հուշումները, որ պետք է սպասել եւս 24 ժամ եւ շատ բան պարզ կդառնա:

Нет описания фото.

Share This