Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը մտահոգ և արցախահայության կողքին կանգնող հայի հանրահավաք է․ Գեղամ Մանուկյան

Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, ի պաշտպանություն Արցախի կկայանա հանրահավաք։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ասաց, որ հանրահավաքը  նախաձեռնել է ՀՅ Դաշնակցությունը և լայն համախմբում է ապահովել։ 

«Կարելի է համարել, որ հանրահավաքը մտահոգ և արցախահայության կողքին կանգնող հայի հանրահավաք է։ Ամեն հայի հոգու պարտականությունն է ներկա լինել հանրահավաքին»,-ասաց նա:

Մանուկյանի խոսքով` սեպտեմբերի 2-ին ժողովուրդը իր կեցվածքով և միասնականությամբ  միջազգային հանրությանը, հայ հասարակությանը պետք է ցույց տա իր վճռականությունը և զորակցությունը արցախահայությանը։ 

Share This