Պրիգոժինի ինքնաթիռի վթարից առաջ ականատեսները երկու ուժգին պայթյուն են լսել (Տեսանյութ)

Տվերի մարզում Եվգոնի Պրիգոժինի ինքնաթիռի վթարից առաջ ականատեսները երկու ուժգին պայթյուն են լսել: Դրանից հետո օդանավի թեւն ու կայունացուցիչն ընկել են Կուժենկինո գյուղի լքված ֆերմայի մոտ։

RA-02795 Embraer-ը վերջին անգամ հայտնվել է ռադարներում այսօր ժամը 15:11-ին։ Նա չվերթ է կատարել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ։ Ընդհանուր առմամբ, ողբերգության հետևանքով զոհվել է 10 մարդ, որոնցից երեքը անձնակազմի անդամներ են։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ ուղեւորների թվում եղել է Եվգենի Պրիգոժինը։

Ինքնաթիռի վթարի վարկածներից մեկը, որի ուղեւորների թվում էր Եվգենի Պրիգոժինը, ահաբեկչությունն է ինքնաթիռում։ Այժմ տեղեկատվությունը ճշտվում է անվտանգության ծառայության կողմից։

Կա նաեւ վարկած, որ ինքնաթիռը հարձակման է ենթարկվել գետնից:

Share This