Մարդիկ ժամերով հերթի մեջ մնալով, կարող են առանց հաց գնալ տուն.Արցախի բնակիչ

 «Արցախում հացի խնդիրը շատ լուրջ է: Մեր ընտանիքում 6 անձ ենք, 1 շաբաթ առաջ խանութում 5 հաց էին տալիս, հետո՝ 4-ը, 3-ը: Խանութներուն ընդհանրապես ոչինչ չի մնացել, արդեն մեկ ամիս է ձեթ չկա, սուրճ չկա։Ահավոր թանկացումներ են, 1 կգ կոնֆետի գինը 1000-1500 դրամից թանկացել մինչև 5000 դրամ էր դարձել, իսկ հիմա քաղցրեղեն ընդհանրապես չկա, արդեն մեկ ամիս է ձեթը բացակայում է, կտրոնային համակարգն արդեն չի էլ գործում, քանի որ գնելու ոչինչ չկա: Մայիսից հետո կտրոնով ոչինչ չենք կարողացել գնել, միայն հաց, մի քիչ էլ հնդկաձավար ու բրինձ: Ահավոր թանկացումներ են, 1 կգ կոնֆետի գինը 1000-1500 դրամից թանկացել մինչև 5000 դրամ էր դարձել, իսկ հիմա քաղցրեղեն ընդհանրապես չկա։Չգիտեմ ինչքան կարելի է էսպես ապրել»,-Ambionnews-ի հետ զրույցում ասում է Հին շենի բնակիչ Թամարա Մանգասարյանը։

Արցախցի 45-ամյա կինն ասում է՝մարդիկ ժամերով հերթի մեջ մնալով, կարող են առանց հաց գնալ տուն։
«Լույս չկա, գազ չկա, իրիկունները մի քանի ժամով լույս են տալիս, աչքերիս լույս է գալիս՝ արագ-արագ գիշերով գործերներս անում ենք, որ առավոտ գոնե ուտելու բան լինի։Արցախում կյանքը շատ է դժվարացել, բայց էլի չենք կոտրվում, հլը որ դիմանում ենք, բայց էսպես ինչքա՞ն։Էս վիճակը հերիք չէ, քաղաքական կեղտոտ առևտուր են անում, չգիտես ինչ են անում, ամեն ինչ քամուն տվեցին։Մեր երեխեքի պահած հողը, ո՞նց կարելի էր էսպես նվիրել ու ձեռքերը լվալ։Ես երկրին զինվոր եմ տվել, իսկ իրենք ինձ ինչ են տալիս»,-ասում է տիկին Թամարան։

Share This