Ռուս քաղաքագետը հաշվարկել է Ուկրաինայի զինված ուժերի կորուստները

Ռուս հայտնի հասարակական գործիչ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը հաշվարկել է Ուկրաինայի զինված ուժերի կորուստները։

«Ցանց են մտել վավերական փաստաթղթեր Դնեպրոպետրովսկի շրջանում՝ այժմյան Դնեպր քաղաքում, անհայտ կորածների և գերեվարվածների մասին։ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ սա 794 մարդ է։ Սա հնարավորություն է տալիս հաշվարկել: Հիմա այն պետք է լինի մոտ 3 անգամ ավելի, քանի որ Ուկրաինայի զինված ուժերի հսկայական կորուստներ ունեցան Բախմուտում և Ուկրաինայի ԶՈւ հակահարձակման ժամանակ։

Գերիները ցուցակը մոտ մեկ երրորդով ավելի է։

Դնեպրոպետրովսկի շրջանի բնակչությունը մոտ 3 միլիոն էր, մինչդեռ Ուկրաինայի ընդհանուր բնակչությունը մինչ ՀՌՕ-ն իրականում մոտ 30 միլիոն էր։

Հաշվարկենք.

Անհայտ կորած։ 09.2022 թվականի դրությամբ 1 հազ. այժմ 3 հազ. Ուկրաինայում ընդհանուր 30 հազ.

Մոտ 15 հազարը գերի են ընկել։

Իհարկե, դրանք շատ մոտավոր թվեր են։ Բայց նրանք ամուր հիմքեր ունեն՝ Դնեպրոպետրովսկի ցուցակը 99%-ով համապատասխանում է իրականությանը:

Սոցցանցերի տվյալներով՝ հաշվարկվել է նաեւ մահախոսականների թիվը՝ սա 284 հազար է։

Share This