«Փողով ճաշակ չի կարելի գնել»․ հղի Քորթնի Քարդաշյանին քննադատել են անճաշակ հագուստի համար
The Kardashians ռեալիթի աստղ Քորթնի Քարդաշյանը սոցցանցերի իր հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով։
Կադրերում 44-ամյա Քորթնի Քարդաշյանը կեցվածք է ընդունել վառ կապույտ կաշվե կոստյումով, որը բաղկացած է մինի կիսաշրջազգեստից եւ մորթյա օձիքով կարճ բաճկոնով, որն ընդգծում է նրա կլորացված որովայնը։ Աստղը տեսքն ամբողջացրել է ամառային արծաթագույն բարձրակրունկներով։
Հետեւորդները չեն գնահատել աստղի նոր կերպարը եւ նրան խորհուրդ են տվել նոր ոճաբան գտնել։
«Դու 44 տարեկան ես, ոչ թե 16, սիրելիս: Հագնվիր համեստ, լավ օրինակ ծառայիր դստերդ եւ զարմուհիներիդ», «Գեղեցիկ չէ, այս հանդերձանքը նետեք աղբարկղը», «Փորձում եք կրկնօրինակել Ռիհաննային, ինչը պարզապես ծիծաղելի է», «Ձեզ նոր ոճաբան է պետք։ Հագնվում ես այնպես, ասես 12 տարեկան ես», «Փողով ճաշակ չի կարելի գնել», «Սա իմ տեսած ամենատգեղ հանդերձանքներից մեկն է»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը
