Արսենալը՝ Անգլիայի սուպերգավաթակիր

Անգլիայի Սուպերգավաթը այսօր՝ օգոստոսի 6-ին, «Ուեմբլի» մարզադաշտում վիճարկում էին «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»։Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն77-րդ րոպեին․ Դե Բրյույնեի փոխանցումից հետո աչքի ընկավ Պալմերը, որը դաշտ էր դուրս եկել Հոլանդի փոխարեն։Հանդիպման վերջնամասում՝ ավելացված 11-րդ րոպեին, լոնդոնցիների ֆուտբոլիստ Լեանդրո Տրոսարդը կարողացավ հավասարեցնել հաշիվն ու խաղը տեղափոխել 11-մետրանոց հարվածաշարի, որտեղ էլ ավելի ամուր էին Արտետայի սաների նյարդերը։«Զինագործները» նվաճեցին իրենց պատմության 17-րդ սուպերգավաթը: Այս ցուցանիշը երկրորդն է անգլիական բոլոր ակումբների մեջ՝ առջևում միայն «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ 21 գավաթով։

Share This