ՌԴ քաղաքացի չորս հայերի մեղադրում են նախկին վագներականների սպանության մեջ
Լրատվամիջոցները և TG ալիքները գրում են, որ օգոստոսի 5-ին, ժամը 3-ի սահմաններում Դեդերկոյ գյուղի մոտ գտնվող Տուապսե թաղամասում հանցագործները հարձակվել են «Վագների» երեք նախկին ամդամների վրա: Նրանցից` 21-ամյա տղային հաջողվել է փախչել, նա գտնվում է հիվանդանոցում: 41 և 38 տարեկան երկու տղամարդ են սպանվել։
ՌԴ 4 քաղաքացիների՝ Կարեն Ուստյանի, Վարդան Թուլումջյանի, Ալբերտ Էկզարյանի, Արտյոմ Թուրքմենյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նկատենք, որ Տուապսեի հատվածում մեծ թիվ են կազմուրմ համշենահայերը, եւ ենթադրել է, որ հետախուզվողները նրանցից են:
