Ինչու է Ամռանը թթվային պիլինգների արգելքն առասպել․ մաշկաբանների բացատրությունը

Կարծիք կա, որ ամռանը չի կարելի թթվային պիլինգ անել։ Բայց պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Մաշկաբանները բացատրել են, թե որ թթվային պիլինգները կարելի է օգտագործել տարվա ամենաարևոտ եղանակին։

Սկսենք նրանից, որ պիլինգները լինում են մակերեսային, միջին և խորը։ Մակերեսային պիլինգն ազդում է միայն մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի վրա։ Միջին պիլինգը թափանցում է էպիդերմիսի և պապիլյար դերմիսի ամբողջ շերտը։ Խորը պիլինգն արդեն ազդում է դերմիսի հիմքում ընկած շերտերի վրա։

Ամառն իսկապես հակացուցում է միջին և խորը պիլինգների համար, և խորհուրդ չի տրվում դրանք կիրառել այս ժամանակահատվածում։ Քանի որ դրանցից հետո մաշկը դառնում է ավելի զգայուն ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ, կարող են զարգանալ հիպերպիգմենտացիա և այլ տհաճ «հատուկ ազդեցություններ»։

Բայց մի շարք ոչ ագրեսիվ թթուներով մակերեսային պիլինգներ, ինչպիսիք են՝ կաթնաթթվային, ֆերուլային, նուշային, ազելային, ամռանը կարող ենք օգտագործել։

Ավելին, ֆերուլաթթուն հզոր հակաօքսիդանտ է, և մաշկի մակերեսին արևի տակ հայտնվելիս նրա ակտիվությունն ու արդյունավետությունը միայն մեծանում են։ Կան աշխատանքներ, որոնք ցույց են տվել, որ այս թթվի ավելացումն արևապաշտպան քսուքին մեծացնում է դրա պաշտպանության սպեկտրը։

Այժմ հատկապես տարածված են նոր սերնդի պիլինգները, որոնք այլ կերպ կոչվում են «քիմիական բիոռեվիտալիզացիա»։ Դրանց թվում, օրինակ, PRX-T33 պիլինգը, բոլոր եղանակների համար է և (ամենակարևորը) դրանից հետո վերականգնման կարիք չկա՝ բացակայում են այտուցը, այրումը, կարմրությունը, մաշկի ուժեղ կլպվելը։

Share This