Գերմանական ակումբը նոր առաջարկ է արել Տիկնիզյանի տրանսֆերի համար

 

Բրեմենի «Վերդերը» նոր առաջարկ է արել Մոսկվայի «Լոկոմոտիվին»՝  Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար, հայտնում է Tuttomercatoweb-ը:

Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 4 մլն եվրո, «Լոկոմոտիվն» իր հերթին ցանկանում է ստանալ 5 մլն եվրո։ Գործարքը կարող է կնքվել մոտ ապագայում։

Share This