Պետրոսյան. Թուրքիա-Disney Plus քարոզչական «պատերազմ»-ում թուրքական կողմը «մարտադաշտ է դուրս բերել» հեծելազորը

Արաբագետ Արմեն պետրոսյանը գրում է.

««Աթաթուրք» սերիալի հետ կապված Թուրքիա-Disney Plus քարոզչական «պատերազմը» շարունակվում է։

Թուրքական կողմը «մարտադաշտ է դուրս բերել» հեծելազորը՝ թուրքահայ համայնքի հայտնի «պետականամետ» ներկայացուցիչներին՝ Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուին, Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանին։

Նարնց մոտեցումներն օբյեկտիվորեն և մեղմասած՝ հակահայկական են»։

Share This