Որո՞նք են Ադրբեջանի փոխզիջումները, որի մասին ոչ ոք չգիտի (լուսանկար)
Որո՞նք են Ադրբեջանի փոխզիջումները, որի մասին ոչ ոք չգիտի (լուսանկար)
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը անդրադառնալով հայ-ազերիական հարաբերությունների կարգավորմանը հայտարարել է.”Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնան դժվարին փոխզիջումների”…
Նախ, Միլլերը բացահայտ կեղծում է, երբ հայտարարում է, որ Հայաստանը գնում է փոխզիջումները… Ո՛չ, Հայաստանը գնում է բացահայտ, նվաստացուցիչ և պետականակործան ՄԻԱԿՈՂՄԱՆԻ զիջումների ադրբեջանաթուրքական տանդեմին, որի հետևում կանգնած է նաև ԱՄՆ-ն…
Երկրորդը՝ Միլեերը սուտ է խոսում, երբ հայտարարում է, որ Ադրբեջանն էլ է գնում ինչ-որ զիջումների… Հետաքրքիր է, որո՞նք են այդ զիջումները Բաքվի կողմից, որի մասին մենք չգիտենք և չենք էլ տեսնում… Ադրբեջանը Նիկոլ Անհողից միակողմանի պահանջում և ստանում է այն ամենն ինչի մասին նույնիսկ չէր էլ երազում…
Միլլերի այս հայտարարության հասցեատերը հիմնականում հայաստանյան քաղաքականապես անգրագետ հասարակությունն է, որին փորձում են խաբել և մանիպուլյացիայի ենթարկել՝ թե բա Նիկոլը միակողմանի չի գնում խայտառակ զիջումների Բաքվին, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջումներ են…
Արևմուտքի, ԱՄՆ-ի և թուրքադրբեջանական տանդեմի կողմից Երևանին պարտադրվող խայտառակ պայմանագիրը, որը ներկայացվում է որպես հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիր կդնի Հայաստանի երրորդ հանրապետության կործանման սկիզբը, որի հետևանքներից մեկը կլինի նաև Հայաստանի տարածքում ժողովրդագրական պատկերի փոփոխությունն օգում ադրբեջանցիների…

