ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Արցախի քաղաքացին ձերբակալվել է

Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Արցախի քաղաքացին ձերբակալվել է։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը, փոխանցում է, որ ձերբակալված անձը «ցեղասպանության գործով միջազգային հետախուզման մեջ էր գտնվում»։
Ըստ հաղորդագրության Ադրբեջանի իրավապահները Խաչատուրյանին մի շարք ծանր հանցանքներ են վերագրում՝ այդ թվում «գյուղի վրա զինված հարձակում իրականացնելու, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։
Ադրբեջանի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Խաչատուրյանը կտեղափոխվի Բաքու։
Ամենակարևոր լուրերը՝ «Ազատության» տելեգրամ ալիքում ? https://t.me/azatutyuntv
Share This