Ծաղկեպսակի տեղադրում՝ մեծ շանսոնյեի մահվան տարելիցի կապակցությամբ

Այսօր, հոկտեմբերի մեկին լրանում է մեծ շանսոնյե եւ մեծ հայ Շառ Ազնավուրի մահվան տարելիցը։ Ողջ հանրապետույունում, չնայած հագեցած ռեգիոնալ-քաղաքական օրակարգին ու ինտեգրացիոն համաժողովին, իրականացվում են հիշատակի միջոցառումներ։ Անմասն չմնաց նաեւ Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրին։ Ով ով, բայց գյումրեցին հատկապես երախտապարտ է Ազնավուրին։ Աղետյալ քաղաքի վերականգնման համար Ազնավուրը կարելի է ասել, որ տիտանական ջանքեր է գործադրել, իր ողջ հեղինակությունն ու կապերը օգտագործելով՝ հանուն իր պատմական հայրենիքի աղետյալ ժողովրդին օգնելու։ Հերթն այսօր գյումրեցունն է հիշելու եւ ոգեկոչելու, որն էլ արվեց՝ քաղաքային իշխանությունների կողմից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )