Պուտինը պատասխանել է այն հարցին, թե երբ դուրս կբերվեն զորքերը Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում ԵԱՏՄ բարձրագույն նիստին մասնակցելու համար այցելել է Հայաստանում։ Նիստից առաջ նա պատասխանել է վրացի լրագրողների հարցին, թե երբ է մտադիր Ռուսաստանն իր զորքերը հանելու «գրավյան Հարավային Օսեթիայից եւ Աբխազիայից»։ Ռուսաստանի նախագահը բառացիորեն ասել է հետեւյալը․ «Երբ որոշում կայացնենք այդ մասին»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
