Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները Վատիկանում արժանանալու են Ֆրանցիսկոս պապի ընդունելությանը

Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները Վատիկանում արժանանալու են Ֆրանցիսկոս պապի ընդունելությանը։ Այս հանդիպումն «Ավրորայի» պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կանցկացվի նաև մարդասիրական և սոցիալական հարցերի վերաբերյալ կլոր-սեղան քննարկում՝ մարդասիրական ոլորտի և միջազգային մեդիայի մասնակցությամբ: Այդ թեմաներն այս ամիս ավելի ուշ կլինեն Երևանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումի առանցքում: Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանը ներկա կլինեն «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը: #AuroraPrize #GratitudeInAction

На изображении может находиться: 1 человек, улыбается, часть тела крупным планом
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )