պատրաստվում է Փաշինյանին փոխարինող, որն ամենայն հավանականությամբ կլինի կին
Դատելով Հայաստանում կիրառվող քաղաքական տեխնոլոգիաների տրամաբանությունից, արդեն կարելի է ենթադրել, որ պատրաստվում է Փաշինյանին փոխարինող, որն ամենայն հավանականությամբ կլինի կին։
2016 թվականին ցուցադրվեց «Առաջին դեմք» կիսահումորային ֆիլմը, որի տարբեր դետալներ` հատկապես անկարող և անձեռնահաս առաջին դեմքի կերպարը և պրիմիտիվիզմը, օդից երկրի առաջին դեմք դառնալու պրիմիտիվ գործընթացը տեսանելի է նաև այսօր։
2023-ին հաջորդ ֆիլմը պատրաստվեց, որի գլխավոր մեսիջը թերեւս կնոջ տեսքով էր այնպիսի պաշտոնում, որը նախկինում մեր իրականության մեջ կնոջ ղեկավարման ներքո չի եղել։ Իսկ թշնամու գործակալական ցանցի ազատ և անխոչընդոտ աշխատանքը մեր թիկունքում, անվտանգության տապալված համակարգի ցուցադրությունը…
Միայն առողջ բանականությունը և ազգային դաստիարակությունը, եթե չասեմ ազգային ֆանատիզմը հիմա կարող են բեկում մտցնել։
