Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում ծավալվում է մեր աչքի առաջ. կոնգրեսական Փալոն

Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում ծավալվում է մեր աչքի առաջ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը:

«Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում ծավալվում է մեր աչքի առաջ։ Միջազգային հանրությունը պետք է հստակեցնի, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ կիրառի։ Այժմ սահմանը չբացելը կհանգեցնի անհասկանալի հումանիտար ճգնաժամի»,-գրել է Փալոնը։

 

Share This