Պուտինը տվյալներ է ներկայացրել է վերջին օրերին ուկրաինական կորուստների մասին (Տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ այս երկու օրերին Ուկրաինայի Զինված ուժերն ակտիվացրել են հակահարձակումը, եւ հիմնական մարտերը Զապորոժեի ուղղությամբ են: Պուտինը նաեւ նշել է.
Հարձակումը սկսվել է հունիսի 4-ին, դա հաստատում են իրական փաստերը, դրա մասին են վկայում Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական ռեզերվների օգտագործումը։
Վերջին օրերին հիմնական մարտերը տեղի են ունեցել հիմնական հարձակման ուղղությամբ.
Հակառակորդը բախումների ոչ մի հատվածում հաջողություն չի ունեցել. Նա ետ է մղվում մեծ կորուստներով։
Ոչնչացվել է հակառակորդի 39 մեքենա, այդ թվում՝ 26 տանկ եւ 13 ԲՄՊ: Թշնամու կորուստները՝ մինչև 200 մարդ։
Ցավոք, մենք նույնպես առանց կորուստների չարեցինք, բայց տարբերությունն ահռելի է՝ ավելի քան 10 անգամ պակաս կորուստներ ունենք։
ՌԴ զինվորներն ու սպաները ցույց տվեցին զանգվածային հերոսության լավագույն օրինակները՝ հետ մղելով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։
