Չի կարելի թույլ տալ՝ բարբարոս թշնամին հինավուրց քաղաքակրթությունն արմատախիլ անի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ոչ մի թիզ սրբազան հողում

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Հայաստանն այս անտառի ծառերի պես խոր և հուժկու արմատներ ունեցող երկիր է, և դրանք հինավուրց քաղաքակրթական արմատներ են։

Չի կարելի թույլ տալ, որ բարբարոս թշնամին այդ քաղաքակրթությունն արմատախիլ անի և ոչ մի կետում՝ թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի հանրապետությունների ոչ մի թիզ սրբազան հողում, քանզի այդպիսով մենք ոչ միայն կհամարվենք թուլամորթ, այլ նաև հանցանք կգործենք քաղաքակրթության հանդեպ»։

Share This