Ժողովուրդ կոչվածն էլ ամեն ինչին անտարբեր է դարձել, փառատոն ու փարթի լինի, մասնակցի ու տժժա
Միջազգային հանրությունն այնքան անորոշ բան է, որքան՝ երկնքի ամպերը։ Միջազգային հանրության համար բռնապետական Ադրբեջանի նավթն ու ագզն ավելի կարևոր են, քանի Արցախի ժողովրդի՝ սեփական հողում ապրելու իրավունքը։ Արցախի շուրջն օղակը սեղմված է, իրավիճակն ամեն օր ավելի է վատանում։ Այդ իրավիճակի հիմնական մեղավոր և պատասխանատու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին, որպեսզի Տիգրան Ավինյանին քաղաքապետ կարգի։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ այս մեղ մաջալին արձակուրդ է գնացել, երևի շատ են շոգում։ Ժողովուրդ կոչվածն էլ ամեն ինչին անտարբեր է դարձել, փառատոն ու փարթի լինի, մասնակցի ու տժժա։
