Ռոնալդուն` 2023 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկ

Սաուդյան Արաբիայի Ալ-Նասրի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է 2023 թվականի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկ։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

ստ Forbes-ի, 38-ամյա հարձակվողը 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 1-ը վաստակել է 136 միլիոն դոլար:

Gazeta.ru-ի փոխանցմամբ,  այս գումարը ներառում է աշխատավարձը, մրցանակային գումարը, պայմանագրով նախատեսված բոնուսային վճարումները, ինչպես նաև կոմերցիոն միջոցառումներին մասնակցելու համար ստացված ֆինանսները։

Share This