Վահագն Մալխասյանը 25 տարեկան պայծառ և տաղանդավոր տղա է, ում կյանքը մեկ վայրկյանում գլխիվայր շուռ եկավ

Վահագն Մալխասյանը 25 տարեկան պայծառ և տաղանդավոր տղա է, ում կյանքը մեկ վայրկյանում գլխիվայր շուռ եկավ։
2020 թվականին դժբախտ պատահարի հետևանքով ստացել է ողնուղեղի ծանր վնասվածք (վզի հատվածի 5-րդ ողի կոտրվածք՝ տեղաշարժով)։
Սա բոլոր վերջույթների անշարժողունակության պատճառ է դարձել՝ Վահագնին զրկելով մարմնի ինչպես վերին, այնպես էլ ստորին մասերը շարժելու կարողությունից։
Անցնելով մի քանի վիրահատություններ և վերականգնողական բուժումներ, ցավոք դրանք չեն բարելավել Վահագնի ֆիզիկական վիճակը:
Եվ վերջապես Վահագնին 2 տարի անկողնում գամված լինելուց հետո խոստումնալից հնարավորություն է ընձեռվել հաղթահարելու ծանր վնասվածքը և ետ վերականգնել իր լիարժեք կյանքը։
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում առկա ողնուղեղի վնասվածքների բուժման նոր տարբերակը կոչվում է էպիդուրալ սիմուլացիա:
Այս վիրահատության միջոցով Վահանգնը իրական հնարավորություն կունենա վերականգնելու մարմնի վերին և ստորին հատվածների զգացողությունը և շարժողունակությունը,
որը հնարավորություն կտա նրան նորից քայլելու:
Ապացուցված է, որ էպիդուրալ սիմուլացիան օգնում է ճիշտ Վահագնի վնասվածքից ստացած մարդկանց նորից քայլել:
(Դիտեք մեկ մարդու պատմությունն այն մասին, թե ինչպես են Unique Access Medical-ի բժիշկները փրկել նրան մշտական ​​անդամալույծ մնալուց:)
Վահագնի բժշկական պատմությունը ուսումնասիրելով Թաիլանդի Verita Neuro կենտրոնի բժիշկները կարծիք են հայտնել վիրահատություն կատարել:
միակ բանը, որ կանգնած է Վահագնի և նորից քայլելու միջև, 172,500 ԱՄՆ դոլար է։
Ընտանիքի և ընկերների օգնությամբ մենք արդեն ունենք մոտ 30000 ԱՄՆ դոլար և դեռ անհրաժեշտ է 142,500 ԱՄՆ դոլար։
Ինչու՞ Verita Neuro կենտրոնը և ինչու՞ Էպիդուրալ սիմուլացիա:
Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը՝ Իսրաել, Գերմանիա, Շվեցարիա, Չինաստան
և այլ երկրներ նրանց առաջարկած մեթոդը նյարդերի ցողունային բջիջների փոխպատվաստումն է:
Փորձը ցույց է տալիս, որ նման ծանր վնասվածքի պարագայում միայն ցողունային բջիջների փոխպատվաստումը չի ունենա լիարժեք արդյունք:
Թաիլանդի Verita Neuro կենտրոնը մեզ բացի ցողունային բջիջների փոխպատվաստումից առաջարկում է նաև՝ էլեկտրո սիմուլացիաներ, որոնք օգնելու են ողնուղեղին գլխուղեղից ստացված ազդանշանները լիարժեք ընդունել և փոխանցել վերջույթներին շարժում կատարելու համար:
Քննարկելով տարբեր պրոֆեսորների հետ եկանք այն որոշման, որ Վահագնի համար ամենաարդյունավետ լուծումը հենց դա է:
Վահագնն այնքան երիտասարդ է և այնքան լի վճռականությամբ, որ պատրաստ է հաղթահարելու իր կյանքի թերևս ամենամեծ մարտահրավերը:
Նա երազում է շարունակել ուսումը որպես սպորտի ուսուցիչ և ոգևորիչ օրինակ դառնալ կարիքավորների համար։
Մենք կոչ ենք անում ձեզ օգնել Վահագնին հասնել Թաիլանդ և բաց չթողնել այս իրական հնարավորությունը նորից քայլելու և ապրելու իր կյանքը ամենաառողջ ձևով։
Այս պայծառ տղային պետք է հենց ՁԵՐ օգնությունը՝ մեկ քայլ ավելի մոտենալու իր վերջնական նպատակին՝ ֆիզիկական առողջությանն ու բարեկեցությանը:
Կանխավ շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեն Վահագնի ճանապարհորդության մեջ:
Բանկային փոխանցումով կարող եք նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարներին.
Եվրոպայից.
N26, հաշվետեր՝ Լաուրա Մալխասյան
EUR- DE82100110012620865006
Հայաստանից.
Ամերիաբանկ, հաշվետեր՝ Լուսինե Գրիգորյան
դրամ- 1570018540070200
RUB- 1570018540070158
ԱՄՆ դոլար- 1570018540070201
Visa card- 4083 0600 1138 3078
Ստորև կտեսնեք Verita Neuro կենտրոնի WEB կայքը՝
Բժշկական փաստաթղթերը կարող եք գտնել ստորև՝
Կանխավ շնորհակալ եմ ձեր օգնության համար:
Help Vahagn Walk Again, organized by Lilit Harutyunyan
Share This