Վրաստանի դեսպանը լքեց Ուկրաինան
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին լքել է Կիևը, հայտնում է InterpressNews-ը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։
Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկու որոշմամբ Զաքարաշվիլին ստիպված է եղել լքել Կիևը։ Հուլիսի 3-ին Զելենսկին հանձնարարել է ԱԳՆ-ին 48 ժամվա ընթացքում կապ հաստատել Վրաստանի դեսպանի հետ և տեղեկացնել նրան իր որոշման մասին, ըստ որի՝ դեսպանը պետք է լքի Կիևը և վերադառնա Թբիլիսի՝ բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հարցով խորհրդակցությունների համար։ Կիևը պահանջում է Ուկրաինային փոխանցել Սաակաշվիլիին՝ երկրի քաղաքացուն։
Վրաստանի իշխանությունները պատասխանել են՝ ասելով, որ Սաակաշվիլին պատշաճ կերպով կկրի իր պատիժը։ Օրենքը բոլորի համար նույնն է, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
