ՕՊԵԿ-ի կանխատեսմամբ՝ մինչեւ 2045թ. նավթի պահանջարկը կաճի՝ հասնելով օրական 110 մլն բարելի. CNBC

Նավթի պահանջարկն աշխարհում կարող է աճել՝ մինչեւ 2045թ. հասնելով օրական 110 մլն բարելի, իսկ էներգակրի ընդհանուր պահանջարկն այդ ընթացքում կբարձրանա 23 տոկոսով։ Այս մասին հայտարարել է ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Հայսամ ալ-Գայսը, տեղեկացրել է CNBC-ն։

«Նավթն անփոխարինելի է տեսանելի ապագայում։ Մեր կանխատեսմամբ՝ մենք տեսնում ենք, որ նավթի գլոբալ պահանջարկը կավելանա՝ մինչեւ 2045թ. հասնելով օրական 110 մլն բարելի»,- նշել է Հայսամ ալ-Գայսը՝ ելույթ ունենալով Energy Asia համաժողովի (որը տեղի էր ունենում Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում) բացման ժամանակ։

Նա ավելացրել է, որ ապագայում էներգիայի վերականգնվող աղբյուրները մեծ դեր կխաղան աշխարհի էներգետիկ հաշվեկշռում։ Ընդ որում՝ ՕՊԵԿ որոշ երկրներ արդեն սկսել են մեծ փողեր ներդնել այդ ուղղությամբ։

Share This