Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 22-ի ցերեկը, հունիսի 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 26-ին կլինի  առանց տեղումների եղանակ, այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանը հունիսի 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, հունիսի 24-27-ը՝ նույնքան կբարձրանա։

Share This