Ադելը խոստովանել է, որ բժիշկներն իր մոտ սնկային վարակ են ախտորոշել

Բրիտանացի երգչուհի Ադելը պատմել է, որ Լաս Վեգասում ելույթ ունենալիս սնկային վարակ է ստացել շատ քրտնելուց։ Այս մասին հաղորդում է Page Six-ը։

«Ես շատ եմ քրտնում, եւ դրանից շրջանցելու հնարավորություն չկա: Բեմում ես ուղղակի եռում եմ իմ քրտինքի մեջ»,- կիսվել է Ադելը։

Երգչուհու խոսքով՝ բժիշկն իր մոտ սնկային վարակ է ախտորոշել, որը հայտնի է որպես «մարզիկների քոր»։ Աստղը բացատրել է, որ վարակը ստացել է իր անվանումը, քանի որ այն տարածված է «մկանուտ» մարդկանց մոտ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում մարզասրահում։ Հիվանդությունը դրսեւորվում է որպես քոր առաջացնող ցան եւ առավել հաճախ ախտահարում է ձեռքերի ու ազդրերի ներքին մակերեսը։ Այժմ Ադելը ցանից փորձում է ազատվել բժշկի նշանակած հատուկ քսուքով։

«Ես չգիտեմ, թե ինչու հենց այս պահին պատմեցի Ձեզ այս ամենի մասին։ Այժմ տաբլոիդները կգրեն. «Ադելը մարմնի վրա պզուկներ ունի»,- կատակել է աստղը։

Ադելը Լաս Վեգասի Caesars Palace համերգային դահլիճում 60 ելույթների պայմանագիր է կնքել: Մայիսի կեսերին New York Post-ի ինսայդերները հայտնեցին, որ երգչուհին յուրաքանչյուր համերգի համար ստանում է մոտ 2 միլիոն դոլար։Նա ավարտեց պայմանագրի առաջին մասը՝ բաղկացած 26 ելույթից, մինչեւ ապրիլի 16-ը։ Առաջիկայումկա եւս 34 շոու։ Նշվում է, որ Ադելի ելույթի համար համերգասրահի ամենաէժան տոմսն արժե մոտ 600 դոլար։

Share This