Disney-ի Pixar ստուդիան նոր անիմացիոն ֆիլմում ներկայացրել է իր առաջին ոչ բինարային կերպարը
Disney-ի Pixar ստուդիան նորագույն անիմացիոն ֆիլմում ներկայացրել է իր առաջին ոչ բինարային (գենդերային ինքնությունների լայն սպեկտր է, որոնք բացառապես տղամարդ կամ բացառապես կին չեն համարվում, դուրս են երկբևեռ գենդերային համակարգից) կերպարը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքը Elemental անմիացիոն ֆիլմի մասին է: Դրանում գործողությունները տեղի են ունենում Տարրերի քաղաքում, որտեղ կրակը, ջուրը, ցամաքն ու օդը միասին են ապրում:
Անիմացիոն ֆիլմում Լեյք անունով կերպարը ներկայանում է նրանք/նրանց դերանուններով: Այս մասին հայտնել է կերպարին հնչունավորող Ավա Հաուսերը, որը ևս իրեն ոչ բինարային անձ է համարում:
«Մեծ հայտարարություն. ես հնչունավորել եմ Pixar-ի առաջին ոչ բինարային կերպարին: Դիմավորեք Լեյքին»,- գրել է Հաուսերը Twitter-ում:

