Ռուսաստանը ֆրանսիական տանկ է առգրավել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Ուկրաինայի զինված ուժերի ֆրանսիական անիվավոր AMX-10RC տանկի ռուս զինվորականների գրավման կադրերը։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է պաշտպանական գերատեսչության Telegram ալիքում։
Կադրերում երևում է, որ ֆրանսիական անիվավոր մեքենան լքված է ուկրաինական անձնակազմի կողմից, իսկ մոտակայքում գետնին է ընկած տեխնիկայի մանրամասն հրահանգչական ձեռնարկը:
«Ֆրանսիացիներ, ահա ձեր տանկը։ Իսկ դուք ասում եք՝ Ֆրանսիան ուժ է»,- ասում է զինվորներից մեկը
