ՈՒելսի դեմ խաղում երեք ակումբի սկաուտներ հետևել են Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստի
Ուելսի դեմ Հայաստանի հավաքականի հանդիպմանը ներկա են եղել Անգլիայի Պրեմիեր լիգայի, գերմանական Բունդեսլիգայի և իտալական Ա Սերիայի ակումբները ներկայացնող սկաուտներ, այս մասին հայտնում է Sport24-ը։
Սելեկցիոներները հետևել են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, ինչպես նաև ՌՊԼ-ում հանդես եկող Հայաստանի հավաքականի այլ երիտասարդ խաղացողների՝ Նաիր Տիկնիզյանին («Լոկոմոտիվ») և Գեորգի Հարությունյանին (Կրասնոդար):
