Մեզ բարդագույն հանդիպում է սպասվում Լատվիայի դեմ. Ալեքսանդր Պետրակով
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կարծիքով՝ Լատվիայի դեմ ընտրանուն բարդագույն հանդիպում է սպասվում:
«Մենք խոսել ենք ֆուտբոլիստների հետ և տրամադր ել ենք Լատվիայի դեմ խաղին: Ասում են՝ հայ ֆուտբոլիստները երկու խաղ անընդմեջ լավ խաղալ չեն կարող: Այդ կտեսնենք վաղը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրակովը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ճամբարից հեռացել է Կամո Հովհաննիսյանն, ով վնասվածք ունի: Իսն ինչ վերաբերում է մեկնարկային կազմում ընդգրկվելիք ֆուտբոլիստներին, մարզիչը վերջնական որոշում կկայացնի խաղից ժամեր առաջ:
