Որքան շուտ Մբապեն միանա «Ռեալին», այնքան լավ. Ռոդրիգո

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կողմ է արտահայտվել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելուն։ «Գազետա ռու»-ն գրում է, որ նրա խոսքերը հայտնում է COPE-ը։

«Այժմ մեզ պետք է խաղացող իր դիրքի համար: Կիլիանը շատ է ցանկանում տեղափոխվել «Ռեալ». Բայց հիմա նա պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ։ Կարծում եմ՝ որքան շուտ Մբապեն տեղափոխվի «Ռեալ», այնքան լավ։ Բայց եթե Մբապեն պայմանագիր չի կնքել, ապա կան այլ խաղացողներ: Որոշումը կկայացնեն Ֆլորենտինո Պերեսն և Կառլո Անչելոտին»,-ասել է Ռոդրիգոն:

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։ Այն ունի պայմանագրի երկարաձգման հնարավորություն մինչև 2025 թվականը։

Share This