2-ամյա երեխայի ստամոքսից 13 մագնիս են դուրս բերել. մեկ այլ բժիշկ խորհուրդ էր տվել ջուր խմել. «Հետք»

Մայիսի կեսերին Սիրանուշն ու Ալբերտը երեխաների հետ ծանոթների տանն են եղել, երբ երեխաներից փոքրը՝ 2-ամյա Շանթը մայրիկին տարել է լոգարան, և փորձել հասկացնել, որ կրծքավանդակի շրջանում ինչ-որ բան է իրեն խանգարում, ինչ-որ նեղող բան կա։ Քանի որ տանը մագնիսե խաղալիքներ էին տեսել, որոշել են երեխային տանել ռենտգենի։

«Մեզ ասացին, որ ստամոքսում կա մագնիսի 13 գնդիկ։ Ասեցին, որ ջուր խմեցնենք, պյուրե ուտացնենք, հնարավորինս հեղուկ շատ տանք ու սպասենք մինչև երկուշաբթի առավոտ (դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, հեղ.)»,-«Հետք»-ին պատմում է երեխայի մայրը՝ Սիրանուշը։

Նա պատմում է, որ այդ բժիշկներից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր չէ հանել մագնիսները, քանի դեռ դրանք ստամոքսում են, իրենց պատասխանել են՝ ոչ, գնացեք և սպասեք։

Share This