«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ին
Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ին։
Հոբելյանական տարում Հայաստան են ժամանելու հռչակավոր արվեստագետներ ամբողջ աշխարհից, ինչպես օրինակ՝ Դարդեն եղբայրները, օսկարակիր Ջերեմի Թոմասը և հանրահայտ ռեժիսոր Պեդրու Կոշտան:
