Գույների հետ խաղը շնորհալի բեմանկարիչ Տիգրան Հարությունյանի համար դարձել է մեր աշխարհում նոր աշխարհ ստեղծելու պատճառ
Տիգրանի արվեստն ունի լայն ընդգրկում։ Յուրաքանչյուր ստեղծագործություն առանձնանում է եւ՛ ինքնատիպությամբ, եւ՛ բովանդակային խորությամբ։ Նա ստեղծագործելու հետաքրքիր ոճով իր կնիքն է թողնում ժամանակակից արվեստում։ «Նկարելու առաջնահերթ պահանջը սեփական հույզերս կտավին հանձնելն է։ Հաճախ մենք ամենատարբեր էմոցիաներ ենք կուտակում մեր մեջ, եւ եթե չգտնենք գոնե մի միջոց՝ դրանք դուրս հանելու, երեւի կպայթենք։ Իմ միջոցը նկարչությունն է։ Նկարչությունը միջոց է նաեւ կյանք տալու իմ հերոսներին, որոնք ապրում են իմ մտքերում եւ իմ գրած պատմվածքների տողերում»,-վստահեցնում է Տիգրանը։
