Սինանյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանը կարևորել են հայ-իրանական եղբայրական հարաբերությունների զարգացում
Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է հայ-իրանական եղբայրական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը:
Երկուստեք ընդգծվել է իրանահայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների և ծրագրերի իրականացման գործում: Շեշտվել է, որ երկու ժողովուրդների հազարամյակների պատմությունը, մշակույթը հանրահռչակելու ու պատմական խեղաթյուրման դեմ համատեղ ծրագրերն անհրաժեշտություն են:
