Աշտարակի խճուղում բախվել են Գազելը և բեռնատարը․ կան տուժածներ

Ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Գազելը և բեռնատարը․ կան տուժածներ: Ambion-news-ի տեղեկություններով, դեպքի վայր են մեկնել 1 մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը։

Պարզվել է, որ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոկռունկին, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ նախնական տվյալներով մոտ 10 քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր է մեկնել նաև ՃԿԱԿ ՕԽ-ն և հոգեբանը։

Share This