Սիրիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 22 ԱՄՆ զինծառայող է վիրավորվել

Սիրիայի հյուսիս-արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով տուժել է 22 ամերիկացի զինծառայող․ հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

«Հունիսի 11-ին Սիրիայի հյուսիս-արևելքում ուղղաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ 22 զինծառայողներ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ․ 10 անձ տարհանվել է մասնագիտացված հաստատություններ»։

Միջադեպի պատճառները հետաքննվում են:

Share This