Բանտում մահացել է փոտով պայթուցիկներ ուղարկած Թեդ Կաչինսկին (լուսանկար)

Մաթեմատիկոս Թեոդոր Կաչինսկուն, ով ստացել է «Ունաբոմբեր» մականունը՝ փոստով պայթուցիկներ ուղարկելու համար, մահացած են գտել իր բանտախցում՝ 81 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Ցմահ ազատազրկման դատապարտված Կաչինսկին հայտնաբերվել է իր խցում՝ անգիտակից վիճակում։ Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտարարել են նրա մահվան մասին։

Ինչպես նշում է հրատարակությունը, «Ունաբոմբեր»-ը գտնվել է Կոլորադոյի խիստ ռեժիմի բանտում, սակայն 2021 թվականի դեկտեմբերին նրան տեղափոխել են Հյուսիսային Կարոլինա նահանգի Բութներ դաշնային բժշկական կենտրոն՝ առողջական խնդիրների պատճառով։

Share This