Ինչո՞ւ Աշոտյանը չի գիտակցում միրզոյան արարատիւ գործերի մեծությունը

Ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանի տեղակալը աբաջյան գոհարի մարդուց
Չսիրեց Արմեն Աշոտյանն աբաջյան գոհարի մարդուն: Ամեն անգամ, երբ այդ տղան անկեղծ և անշահախնդիր կատարում է իր պարտականությունները՝ ծառայելով իր գաղափարին ու ամերիկյան դեսպանի շահերին, Աշոտյանն անհարմար հարցադրումներ է անում: Օրինակ, հենց հիմա միրզոյան արարատի պոստը Նուր Սուլթան քաղաքում է, Երևանից այդքան հեռու նա ճառ է կարդում Եվրասիայի խորհրդարանների խոսնակների համագումարին: աբաջյան գոհարի մարդն ասել է.
«Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ և ազատ գոյության անհերքելի իրավունքի նկատմամբ հարգանքը»:
Աշոտյանն էլ կառչել է այս խոսքերից և գրել. «Հերթական անգամ, չեմ հասկանում, թե ինչու, Հայաստանի Ազգային Ժողովի ղեկավարը միջազգային հարթակներում իր ելույթներում խուսափում է հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում: Նախորդ անգամ անձամբ եմ լսել Մոսկվայում պառլամենտարիզմին նվիիրված միջազգային համաժողովին բառացի հետևյալը. «Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա»: Արարատ ջան, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ չկա «ժողովրդի անվտանգ և ազատ գոյության» և ոչ մի իրավունք: Ավելին, այդպիսի իրավունք հիշատակված չէ նաև Հելսինկյան եզրափակիչ ակտում»:
Դե, հիմա արի ու բացատրիր Աշոտյանին, որ էս գերառաջադեմ անձնավորության համար ազգի ինքնորոշման իրավունք, Ղարաբաղը որպես տարածքային խնդիր և նմանատիպ բաները անցած դար են: Էս մարդու համար Ղարաբաղի խնդիրն ընդամենը մարդու իրավունքների խնդիր է՝ չկա ոչ տարածքի հարց, ոչ ազգի ինքնորոշման: Իսկ այն, որ աբաջյան գոհարի մարդը թութակի պես կրկնում է ամեն տեղ, թե բա՝ «ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգում», դա հենց մարդու իրավունքների պաշտպանության վերաբերող հարց է, որն աբաջյան գոհարի մարդն իր քաղաքական թիմի հետ փորձում է լուծել Ադրբեջանի կազմում Ղարաբաղին լայն ինքնավարություն տրամադրելու միջոցով, ինչպեսև նախատեսել է ամերիկյան դեսպանը: Իհարկե, Ադրբեջանը կերաշխավորի «ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգում», ինչի՞ մասին է խոսքը: Կարևորը տարածաշրջանի սահմանները գծվեն ամերիկյան շահերին համապատասխան: Դրա համար է միրզոյան արարատը ժամանակավոր կատարում է իրավապաշտպանի դեր: Եվ վերջ:
Աղբյուրը՝ Artiom Khachaturian
