Վրաստանը պետք է շտապ հստակեցնի իր հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Գերմանացի պատգամավոր

Վրաստանի կառավարությունը պետք է շտապ հստակեցնի իր հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին Twitter-ում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, փոխանցում է Новости Грузия:

«Ինչու՞ է վարչապետ Ղարիբաշվիլին ծառայում ռուսամետ նարատիվին և հարաբերականացնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ավերիչ պատերազմը»:

Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին գլխավոր հրամանատարը գրել է. «Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է համարում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառը։ Ի՞նչ է պատահել Վրաստանին»։

Share This