Փաշինյան-Վանեցյան «մենամարտը» սկսում է դառնալ հետաքրքիր

Լոս Անջելեսում ունեցած իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բովական սուր կերպով էր արտահայտվել Արթուր Վանեցյանի եւ նրա հրաժարականի մասին։ Սա ինչ խոսք, անպատասխան չէր կարող մնալ ԱԱԾ նախկին տնօրենի կողմից։ Եվ ահա վերջինս էլ հակադարձել է բավական գրագետ կերպով հասկացնելով, որ Փաշինյանը «մի քիչ շատ է վերցրել վզին» քան կարող է տանել։ Եվ իրապես, ՀՀ վարչապետը ոչ-պատերազմական իրադրության պայմաններում ՀՀ ԶՈՒ Գերագույն հրամանատարը չէ։ Հայաստանը չի գտնվում ներկայումս պատերազմական դրության մեջ հետեւաբար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որ ինքը գերագույն հրամանատար է, առնվազն պետական ապարատի, իր կարգավիճակի եւ առհասարակ պետության հանդեպ ունեցած խիստ մակերեսային պատերացումների արդյունք է զուգորդված պոպուլիզմով եւ էժան մանիպուլյացիաներով։ Վանեցյանը մի հարցում ճիշտ է, իսկ պատկերացնում է արդյոք Փաշինյանը եթե սկսի խոսել հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը, ում համար մեղմ ասած՝ ռազմական պետական հետախուզական ու հակահետախուզական ինչպես նաեւ այլ կարգի գաղտնիք պարզապես գոյություն չունի, քանի որ հանդիսանում է գաղտնիք կրող անձ։ Սա ինչ խոսք շատ ծանր կարող է նստել «բանակից թռած» Փաշինյանի համար։ Ի վերջո Վանեցյանը կադրային սպա է եւ Վանեցյանին կամ սպային վիրավորելը դա ողջ ուժային համակարգի սպայակազմին վիրավորել է նշանակում։ Եվ հետո, եթե Փաշինյանը դժգոհ էր Վանեցյանից, ինչու դարձրեց գեներալ-մայոր։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )