Գյումրին ամեն դեպքում առանձնահատուկ քաղաք է

Գյումրին ամեն դեպքում առանձնահատուկ քաղաք է Կրկին սկսել են ակտիվ խոսակցությունները, որ Գյումրին կարող է առաջիկայում դառնալ ակտիվ քաղաքական պրոցեսների թատերաբեմ եւ հնարավոր է որ գործող քաղաքապետը հրաժարական տա ու ընտրվի քաղաքային նոր իշխանություն։ Իհարկե լիովին հնարավոր տարբերակ է անկանխատեսելի կենտրոնական իշխանություններ ունեցող երկրի համար։ Սակայն ամեն պարագայում չպետք է մոռանալ նաեւ այն առանձնահատկությունը, որ ունի Գյումրին։ Հանրապետության երկրորդ քաղաքում կա ռուսական ռազմակայան եւ այդ ռազմակայանն է հանդիսանում Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության երաշխավորը։ Այսինքն թե քաղաքային իշխանության գլուխ ով էլ կանգնած լինեի, գոնե պետք է լինի ռուսական կողմի համար հանդուրժելի կերպար։ Իհարկե, եթե Փաշինյանն ուզում է արտաքին քաղաքական կուրսի մեջ փոփոխություն անել, ապա կարող է այս ճակատում էլ գնալ արմատական փոփոխությունների։ Սակայն բազայի դուրս բերումը Գյումրիից կնշանակի քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքի վատթարացում՝ մնացած խնդիրները դեռ մի կողմ դրած, քանի որ բազայում ծառայող զինվորականներն ու նրանց ընտանիքները էական ներդրում են ունենում Գյումրու կյանքում ֆինանսա-տնտեսական առումով։ Ուստի պետք է նաեւ այս խնդիրը հաշվի առնել, ու նոր փորձել որոշումներ կայացնել։ Ընդ որում, ռուսական կողմը նույն հաջողությամբ կարող է իր բազան տեղափոխել Կարս, ու կորցնողը Հայաստանն է լինելու, ռուս-թուրքական ներկայիս ջերմ հարաբերությունները հաշվի առնելով։
