Չարլզ 3-րդը երախտագիտություն է հայտնել իր հպատակներին
Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ բրիտանական նոր միապետ Չարլզ 3-րդի թագադրության արարողությանը նվիրված տոնակատարությունների համար թագավոր Չարլզ 3-րդը իր հպատակներին հայտնում է խորին երախտագիտություն եւ հայտարարում, որ խորապես զգացված է դրա համար եւ տպավորված թագուհի-կոնսորտ Կամիլայի հետ միասին։ Արքայական զույգը նաեւ երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են թագադրության հանդիսավոր արարողությունը փառահեղ կերպով կազմակերպելու եւ անցկացնելու համար։
