Մարիամ Փաշինյանը իսկ ինչպես է գնահատում Նիկոլի թիվը

Մարիամ Փաշինյանը իսկ ինչպես է գնահատում Նիկոլի թիվը՝ քֆուրի ժամանակաշրջան որպես դարձրած ֆեյքերին Մարիամ Փաշինյանը կրկին գրառում է կատարել, գովերգելով պատկերավոր ասած Նիկոլի թիվը, այսինքն այսօրվա Հայաստանը։ Նա դա համարել է մի անկրկնելի ժամանակաշրջան, երբ գնահատվում է անհատական ջանքը, աշխատասիրությունը, անհատի երջանկությունը և քաղաքացու անձնական ներդրումը պետության զարգացման գործում: Դժվար է ասել, թե Մարիամ Փաշինյանը կոնկրետ ինչ է նկատի ունեցել, սակայն այն որ ներկա ժամանակները անկրկնելի են, ֆեյքերի գոյության, պետության առաջին դեմքի՝ երկրի քաղաքական կյանքում քիթ խոթելու, տեղի անտեղի հաթաթաներ տալու, մամուլի, քննադատական խոսքի հանդեպ անհանդուրժողականության, քֆուրը որպես կենցաղի մաս դարձնելու մեջ, դա անվիճելի է։ Իհարկե լավ է, որ Մարիամը ունի հայրենասիրական գուցե նվազագույն ապրում եւ հպարտ է, որ ապրում է Չարենցի, Կոմիտասի, Մոնթեի ու մեր ժամանակի բոլոր հերոսների կերտած հայրենիքում: Սակայն շատ ավելի լավ կլիներ, որ այդ հայրենիքում չլինեին բաժանարար գծեր ու լիներ իսկական համերաշխություն ու միասնականություն

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )