Եվրոպայի հետ հիմա քչերն են հաշվի նստում․ Իտալիայի նախկին վարչապետ

Եվրոպայի հետ աշխարհում հիմա քչերն են հաշվի նստում։ Այս մասին հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին՝ միլանյան «Սան-Ռաֆայելե» հոսպիտալից ունեցած իր տեսաուղերձում, ինչպես փոխանցում է TG24 ՀԸ-ն։ «Եթե Չինաստանը մի օր որոշի գրավել Իտալիանեւ ինչ որ մեկ այլ եվրոպական երկիր, մենք բացարձակապես չենք իմանում, թե ինչպես է հնարավոր դրա դեմ պայքարել»,- ասել է Բեռլուսկոնին։ Դեպքերի նման ընթացքի դեպքում, ըստ Բեռլուսկոնիի, լավագույնը, որ կարող էին անել եվրոպացիները, չինարեն սովորելն է։ Իտալիայի նախկին վարչապետը նաեւ հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է միասնական ռազմական քաղաքականություն վարի, որը ենթադրում է սերտ համագործակցություն եվրոպական բոլոր բանակների միջեւ եւ ստեղծել հնարավորություն ձեւավորելու ոչ պակաս, քան 300 հազար հոգանոց անձնակազմից բաղկացած արագ արձագանքման ուժեր։

Share This