ԳՇ պետը վարժական հավաքի մասնակիցներին պարգեւատրել է պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով

Մայիսի 5-ին վարժական հերթական հավաքի ավարտի կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ողջունելով վարժական հավաքի մասնակիցներին, իր եւ պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին՝ վարժական հավաքների ընթացքում մարտական պատրաստության, մարտական հերթապահության եւ զինվորական օրինակելի կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:

Share This