13 անձ մեղադրվում է 155 դրվագ բնակարանային գողություն, ավազակություն ու կողոպուտ կատարելու համար

Կոմիտեի տեղեկացմամբ՝ իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում, խմբի կազմում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, խմբի անդամները ապօրինի մուտք են գործել ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող առևտրի սրահներ, անձանց պատկանող բնակարաններ, որտեղից ընդհանուր կատարել են 100 դրվագից ավելի գողություններ, ինչպես նաև կատարել են մեկական կողոպուտ և ավազակային հարձակում:

Վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ հսկող դատախազի որոշմամբ վերը նշված բազմաթիվ դրվագներով հանցանքների կատարման համար նշված անձանց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ:Քրեական վարույթից 13 մեղադրյալների վերաբերյալ մաս է անջատվել, որով նախաքննությունն ավարտվել է։ Նշված մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Share This