Ինչ ջազային կատարումներ են հնչել ԽՍՀՄ-ում 1920-30-ական թվականներին
Խորհրդային Միությունում 1920-30-ական թվականներին հնչել են մի շարք հայտնի ջազային ստեղծագործություններ, որոնք կատարել են այն ժամանակ դեռ երիտասարդ ջազային համույթների կողմից։ Ցավոք 20-ական թվականներին ստեղծված գործերի մի ստվար հատվածը չի պահպանվել, կամ մասնագետները չեն կարողացել ուսումնասիրել, քանի որ չկան դրանց նոտայագրությունները։ Բանն այն է, որ Խորհրդային Միությունում ջազային ստեղծագործությունները սկսել են ձայնագրել սկավառակների վրա 20-ական թվականների վերջերին, այնպես որ շատ բաներ այդ ժամանակ հնչող ջազային ստեղծագործությունների եւ կատարումների մասին, հնարավոր է իմանալ միայն ականատեսների վկայություններից, թողած հուշագրական ժառանգությունից։ Այսպես, առավել վաղ շրջանի գործերից կարելի է համարել Ն․ Մինխի «Զեփյուռը Նեւայից» գործը, որը գրվել է 1929 թվականին՝ վաղ սվինգի ոճով եւ «դիքսիլենդի» տարրերի համադրությամբ, ինչպես նաեւ Գ,․ Տերպիլովսկու «Ջազ-տենդը», որը նույնպես գրվել է 1929 թվականին։ Այս վերջին ստեղծագործությունը ազդեցություն է ունեցել հետագայի «ռեգթայմ» ոճի վրա։ 30-ական թվականների խորհրդային ջազի ավանդույթները մեծավ մասամբ արտացոլված են Ա․ Ցֆասմանի եւ Ա․ Վարլամովի ստեղծագործություններում։ Կարեւոր է ընդգծել, որ այն ժամանակվա դեռ երիտասարդ հեղինակները կարողացել են յուրացնել այդ ժամանակ արդեն ջազի կուտակած փորձը, ինչը անխոս դրական ազդեցություն է ունեցել խորհրդային ջազի հետագա զարգացման վրա։ Խորհրդային ջազում այդ տարիներին եղել են եւ գործիքային ստեղծագործություններ եւ խոսք ունեցող՝ երգ հանդիսացող ջազային ստեղծագործություններ եւ այս առումով հատկապես հայտնի են եղել Ի․ Դունաեւսկու ստեղծագործությունները։
Արամ Յանին
