Մինչեւ ուր կպաշտպանի եվրոպական ընտանիքը

Հրայր Թովմասյանին Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված կացությունը կարծես թե հանգուցալուծվելու միտում չունի։ Իշխանությունը արդեն նույնիսկ նախանշել է ժամկետ, թե երբ են պաշտոնանկ անելու Հրայր Թովմասյանին։ Ավելին, ԱԺ աշխատակազմում իրականացված վերջին ձերբակալությունը ցույց է տալիս, որ Փաշինյանի թիմը որոշել է գնալ ռեպրեսիաների, ինչը նշանակում է, որ իրավական հիմքերը Թովմասյանին հեռացնելու չափազանց թույլ են։ Դժվար է ասել, թե Հրայր Թովմասյանը որքան կդիմանա այդ ռեպրեսիվ ճնշումներին։ Սակայն մամուլում շրջանառվում են լուրեր, որ Վենետիկի հանձնաժողովից հուսադրել են Հրայր Թովմասյանին, որ կօգնեն նրան իր պայքարում եւ հորդորել տոկունություն ցուցաբերել ու հրաժարական չտալ։ Սա արդեն լրիվ հետաքրքիր է դարձնում խաղը։ Ինչպես հայտնի է կային խոսակցություններ, որ Փաշինյանը փորձում է գործարքի գնալ Վենետիկի հանձնաժողովի հետ՝ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու գնով հասնել Հրայր Թովմասյանի չեզոքացմանը։ Այժմ արդեն ազդակ կա, որ այդ գործարքը չի կայացել կամ էլ ձախողվել է ու Վենետիկի հանձնաժողովը որոշել է սատարել Թովմասյանին։ Այն, որ գործարքը չի կայացել կամ ձախողվել է, անուղղակի վկայում է նաեւ այն, որ այս պահին Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված գործընթացները առկախված են։ Մնում է հասկանալ, թե Վենետիկի հանձնաժողովի հնարավոր մոտեցումները, որոնք հայտնի կդառնան առաջիկայում, միայն հանձնաժողովի դիրքորոշումներն են, թե Փաշինյանի հանդեպ ողջ եվրոպական ընտանիքն է կեցվածք արտահայտում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )